Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձությունները զարգանում են Հայաստանի քնած քաղաքական դաշտի եւ գրեթե վերացած քաղաքական ընդդիմության համար անպատկերացնելի արագությամբ:

Սերժ Սարգսյանի ելույթից երեք աշխատանքային օր էլ չի անցել, սակայն արդեն ընթացք է տրվել Ծառուկյանին պատգամավորական մանդատից եւ անձեռնմխելիությունից զրկելու գործընթացին, հարկային խախտումների կասկածանքով  ստուգումներ են սկսվել Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում, եւ աշխատանքից ազատվել են Ծառուկյանի օբյեկտների պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցները: Տրամաբանորեն ամեն ինչ գնում է քաղաքական ոչնչացում, գուցե քրեական հետապնդում, եթե մինչ այդ Ծառուկյանը չհեռանա Հայաստանից՝ անհայտ ուղղությամբ:

Սարգսյանը գործում է հստակ եւ հատու, բացարձակապես տիրապետելով դրությանը: Ծառուկյանը, ինչպես նաեւ նրան փոխկապակցված եռյակը, գուցե անսպասելիությունից, գուցե անճարակությունից՝ կաթվածահար են: Նրանք չունեն ոչ գործողության հնարավորություն, ոչ հեռանկար:

Դա այլ իրադրություն էր, երբ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն նույն Սարգսյանի թողտվությամբ այլընտրանք էին «աշխատում», ըստ ամենայնի՝ ցուցարարներ հավաքագրում, վճարված փոխադրամիջոցներով Երեւան տեղափոխում, Ազատության հրապարակում մի երկու ժամ դատարկախոսում: Այժմ, երբ պարզվեց, որ այլընտրանքի երանելի ժամանակները մնացին հետեւում, հետեւում մնացին նաեւ թեկուզ մի քանի հազար մարդ մոբլիզացնելու ԲՀԿ-ի ֆինանսակազմակերպչական հնարավորությունները:
Ի վերջո, Ծառուկյանի ձերբակալությունը Քոչարյանի ոչնչացում է նշանակելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ