Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք գիտենք այն, ինչ դուք գիտեք, ոչ ավելին, մենք միայն հեռուստացույցով ենք լսում այն, ինչ դուք»,-«Ժամանակին» ասաց հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներից Հրանտ Մխիթարյանը:

Նրա կինը Հասմիկ Ավետիսյանի քուրն է, որը եւս պետք է իրավահաջորդն ճանաչվի:

Նա նշեց, որ այս պահին, իրենց կարծիքով, գործն անուշադրության է մատնված, իրենց ցավով մտահոգվողներ չկան: «Չգիտենք՝ ինչով են զբաղված առ այսօր: Արդեն մեկ ամիս է անցել, մենք ոչ մի լուր չունենք, փաստաբանի հետ հանդիպել ենք, բայց էլի ասեմ՝ ձեզանից ավելի բան չգիտենք»:

Նա հայտնեց, որ փորձաքննության արդյունքներից եւս տեղյակ չեն, ինչն արդեն զայրացնող է: Հրանտ Մխիթարյանը նաեւ ասաց, որ չնայած խոստացել էին Ավետիսյանների հարազատներին հոգեբանական աջակցություն ցուցաբերել, մինչ այժմ այդ ուղղությամբ եւս ոչինչ չի արվել. «Մենք պահանջում ենք այն, ինչ ամբողջ Գյումրին է պահանջում. Եթե իշխանություններն անուշադրության մատնեն, մենք մեր ձայնը կբարձրացնենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների հարազատները չեն բացառել, որ կարող են ակցիաներ անցկացնել, ռուսական ռազմաբազա գնալ եւ մեր իխանությունների փոխարեն պահանջներ ներկայացնել ՌԴ-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ