Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտում կռիվ էլ կլինի, հաշտություն էլ՝ նորմալ է: Աննորմալն այն է, որ հասարակությունը, ընտրողն այդ պրոցեսներին մասնակից չէ: Ամեն ինչ կատարվում է կուսակցությունների լիդերների, ամենաշատը՝ քաղխորհուրդների մակարդակով: Ոչ մեկը չի լսում ժողովրդի կարծիքը: Ոչ մեկը հաշվի չի առնում հասարակության շահերը:

Նախօրեին Հովիկ Աբրահամյանի՝ Աժ շենք հիշեցնող առանձնատանը տեղի ունեցած փակ հանդիպումը, որի արդյունքում «հրադադար» հայտարարվեց:

Մինչ հասարակությունը քաղաքական «ճակատամարտի» սկզբում ուրախացել էր, որ վերջապես մեր ճահճացող իրականության մեջ ինչ-որ պրոցեսներ են սկսվել, եւ պայքարն ու բախումը մեզ համար նոր հորիզոններ կբացեն՝ հասարակական զտման, առողջացման սկիզբ հանդիսանալով, այդ ամենն ավարտվեց ներկուսակցական փակ պայմանավորվածությամբ եւ կասկածելի համաձայնությամբ:

Ի՞նչ են պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը վարչապետի տանը: Ի՞նչ զիջումների է գնացել նրանցից յուրաքանչյուրը, ո՞ւմ հաշվին, ի՞նչ չափով: Ի՞նչ զարգացումներ են մեզ սպասվում: Անհայտ է: Նորից կուլիսները փակվեցին, եւ նորից հայտնվեցինք կեղծ ու պայմանավորված, հանրության շահերին հակասող խաղերի հորձանուտում:

Նորից գլուխ կբարձրացնեն սուտ ու շողոմ հարաբերությունները, որտեղ միմյանց երեսին կժպտան, բայց իրար տակ կփորեն: Նորից հասարակությունը մնաց ձեռնունայն՝ ոչ իշխանությունը հեռացավ, ոչ ապաքաղաքական ուժից ազատվեցինք եւ ոչ էլ դաշտն ազատվեց նոր, ազնիվ գործիչների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ