Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի մի անկյունում, բավականին տեսանելի վայրում, օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհի մոտ ռուսական եկեղեցին սկսել է կառուցվել մոտ 2 տարի առաջ: Այս եկեղեցին կառուցվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանավորությամբ: Աբրահամյանը դեռ 2013-ի սեպտեմբերին վստահեցրել էր, որ եկեղեցու կառուցումը կավարտվի 2014-ի հոկտեմբերին, սակայն մինչ օրս այն կառուցվում է, ու ընդամենը 3-4 բանվոր է աշխատում:

Հավանաբար պարոն Աբրահամյանն այն ժամանակ հստակ ժամկետ էր նշել՝ ոգեւորվելով այդ նույն տարվա նույն ամսին ՀՀ նախագահի՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին անդամակցելու մասին հայտարարությամբ, եւ փորձել է ապացուցել հայ-ռուսական դարավոր բարեկամության իսկությունն ու ցանկացել արագ ավարտին հասցնել եկեղեցին:

Ո՞վ գիտի, գուցե ավելի արագ Հայաստանը դուրս գա ռուսական միությունից, քան եկեղեցին ավարտին կհասցնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ