Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ պատասխանել է ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ իրեն ուղղված նամակին: Իր պատասխանում Սերժ Սարգսյանը բավականին կտրուկ կերպով մերժեց Տեր-Պետրոսյանի ներկայացրած մտահոգությունները՝ դրանք համարելով անհիմն եւ այդպիսով, ըստ էության, հասկացնելով, թե լավ հասկանում է, որ Տեր-Պետրոսյանի խնդիրը Ցեղասպանության Հռչակագիրը չէ, ուստի դրան պետք չէ կպնել:

Սակայն չբավարարվելով դրանով՝ նա առաջարկեց Տեր-Պետրոսյանին եւս մեկ անգամ թակել իր դուռը հանդիպման խնդրանքով՝ այսպիսով լրացուցիչ նվաստացնելով վերջինիս, ով, ի դեպ, գրել էր, թե ինքը խնդիր չունի «հանուն ազգի» ցանկացած դուռ թակելու: Սերժ Սարգսյանը փաստորեն ասաց՝ Հռչակագրի հետ գործ չունես, բայց եթե շատ ես ցանկանում ինձ հետ հանդիպել եւ լավ քաղաքական «ապրանք» ունես, դեմ չեմ գնել այն:

Միով բանիվ՝ քաղաքական բացահայտ բազար՝ Ցեղասպանության քողի տակ: Տեսնենք, թե իր հաջորդ հոդվածում կամ բաց նամակում Տեր-Պետրոսյանն ինչ նոր «լոտ» կհանի քաղաքական աճուրդի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ