Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն արձագանքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակին, որով ՀԱԿ առաջնորդը դեմ առ դեմ հանդիպում էր ակնկալել:

Սերժ Սարգսյանն իր պատասխան նամակում փաստորեն, նախ բովանդակային իմաստով մերժում է Տեր-Պետրոսյանին՝ սրանով ցույց տալով, որ հանդիպումն ունի լրիվ այլ առաքելություն՝ առնվազն իր համար, այսինքն՝ մեծ հաշվով Տեր-Պետրոսյանի հրապարակած բովանդակությունն իր համար կարեւոր կամ հետաքրքրական չէ: Սակայն, այնուամենայնիվ, չի մերժում հանդիպման առաջարկը, բանց բովանդակային մերժմամբ ընդունելով այն՝ ըստ էության, հանդիպումը դուրս է դնում պաշտոնապես հռչակված հարթությունից եւ կարծես թե ցանկանում ընդգծել, որ իրականում այդ բովանդակությունը Տեր-Պետրոսյանի համար պարզապես հանդիպելու առիթ է եղել:

Այսպիսով, Սերժ Սարգսյանն իր պատասխան նակակով Տեր-Պետրոսյանին ըստ էության ստիպում է կրկնել առաջարկը՝ դրանով իսկ հաստատելով, որ կարեւորը հանդիպումն է, իսկ բովանդակային առաջարկն ընդամենը առիթ է:
Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը փորձում է ավելի տեսանելի ցույց տալ, որ Տեր-Պետրոսյանն էլ Ծառուկյանի նման կապիտուլյացիայի է գալիս, որ թե Ցեղասպանության հետ կապված հարցեր քննարկելու:

Տեր-Պետրոսյանն, ըստ էության, ինքն էլ համակերպվել է այս կարգավիճակին, ինչի մասին է վկայում նրա վերջին նամակը «մեծարգո Սերժ Սարգսյանին», սակայն ՀԱԿ նախագահն այս ամենն ուզում է անել իր համար, այսպես ասած, արժանապատիվ ձեւով, իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես երեւում է, համաձայն չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ