Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ամբողջությամբ լծվել է իր գերատեսչության համար կադրեր ընտրելու գործին՝ նախապատվությունը տալով դրսում սովորած կադրերին:

Ըստ հավաստի տեղեկությունների, արդեն հստակեցված է նրա գլխավորած նախարարության աշխատակազմի ղեկավարի հարցը, այդ պաշտոնում մոտ ժամանակներս կնշանակվի քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը՝ Սամվել Նիկոյանի որդին:

Այլ պաշտոնյաների հարցում Գաբրիելյանը դեռեւս չի կողմնորոշվել, հիմնական խնդիրը ցածր աշխատավարձերն են, որոնք քիչ են ձգում լավ կրթություն ստացած կադրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ