Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կդառնա Եվրասիական տնտեսական միության հեռուստաալիքը:

Համենայնդեպս, իշխանական շրջանակներում այս պահին նման խոսակցություններ կան: Այն, որ Ծառուկյանը չի պատրաստվում ֆինանսավորել այդ հեռուստաընկերությունը եւ հրաժարվելու է դրանից, քաղաքական շրջանակներում արդեն գրեթե կայացած փաստ են համարում:

Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ նախագահը պատրաստվում է դադարեցնել նաեւ ԲՀԿ-ական մի քանի կայքերի ֆինանսավորումը նույնպես: Երեկ, ահա, խորհրդարանում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են զանգահարել «zham.am»-ի թղթակցին, խնդրել վերադառնալ խմբագրություն եւ հանձնել տեխնիկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ