Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, ԲՀԿ կուսակցությունը լքել պատրաստվող Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է հաջորդ տարի՝ 2016-ին, առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: Նա քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկն է լինելու, որին որպես հակակշիռ՝ իշխանությունները, հնարավոր է, կրկին վերադարձնեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ ապահովելով թեժ ընտրապայքար երկու քրեական կլանների ղեկավարների միջեւ:

Վ. Ղուկասյանը, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ դեռ չի որոշել՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ: «Ես հիմա այդ մասով ասելու բան չունեմ»:

Մեր դիտարկմանը՝ եթե կուսակցությունը որոշի, որ ինքը պետք է մասնակցի ընտրությանը, ինչպե՞ս կվարվի, նախկին քաղաքապետն արձագանքեց. «Կապրենք, կտեսնենք: Գիտեք, եթե Աստված կանչում է մի տեղ, ուրեմն դա նրա կամքն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ