Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանության Երեւանի վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի ընտանիքի բիզնեսների հետ տեղի ունեցածն ամենադիպուկ կերպով բնորոշում է Հայաստանում առկա տնտեսական հարաբերությունների էությունը:

Փաստորեն, այն տարիներին, երբ Նազարյանը զբաղեցնում էր ոստիկանության Երեւանի վարչության պետի պաշտոնը, նրա ընտանիքի բիզնեսները ծաղկում եւ զարգանում էին: Ի թիվս այլ բիզնեսների՝ մեկը մյուսի ետեւից մայրաքաղաքում բացվում էին Նազարյաններին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետները: Իսկ պաշտոնանկությունից հետո Նազարյանների գործերը սրընթաց սկսեցին վատանալ: Ներսես Նազարյանի պաշտոնանկության երկու տարին դեռ չի լրացել, բայց նրանց բիզնեսից էլ բան չի մնացել:

Այսինքն` Հայաստանում միայն գործող պաշտոնը կարող է բիզնեսի «հաջողությունն ապահովել»: Մնացած դեպքերում բոլոր տեսակի կապերը եւ անգամ տարիների ընկերությունը գործոն չեն: Այս օրինակը բացատրում է նաեւ, թե Հայաստանի պաշտոնյաները ինչու են պատրաստ ամեն ինչ անել, միայն թե իրենց աթոռներից չզրկվեն:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ