Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ երկու շաբաթից Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի հաստատմանը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը պատրաստող հանձնաժողովի անդամներն առանձին-առանձին աշխատում են տեքստի վրա: Ավելին՝ պարզվում է հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրին առանձին հանձնարարականներ են տրվել, եւ յուրաքանչյուրն իր առջեւ դրված խնդրի լուծման վրա է աշխատում, սակայն տեղյակ չէ, թե մյուսներն ինչ են անում:

Այս մոտեցման նպատակն այն է, որ մինչեւ նախագծի վերջնական տեքստի պատրաստ լինելը փաստացի ոչ ոք ամբողջական տեղեկություն չունենա, թե ինչպիսի սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստվում: Ենթադրվում է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը եւ փոփոխությունների նախագիծը միաժամանակ կհաստատվեն եւ կհրապարակվեն:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ