Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեպետ հարեւան Վրաստանում լարիի կուրսը վերջին երկու օրերին որոշակիորեն կայունացել է՝ վրացի տնտեսագետները դժվարանում են կանխատեսել, թե առաջիկայում ինչ պատկեր կլինի:

Մեզ հետ զրույցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ Վրաստանում արժույթի շուկայում այս օրերին տեղի ունեցողն անկասկած իր ազդեցությունը կթողնի տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա:

Նրա խոսքով՝ եթե զբոսաշրջության ոլորտում Հայաստանը կարող է շահել, ապա Վրաստանում բիզնեսներ ունեցող շատ հայ գործարարներ էականորեն կտուժեն. «Մենք բավականին մեծ տուրիստական հոսք ունենք դեպի Վրաստան, այդ տեսանկյունից դրական ազդեցություն կունենա լարիի անկումը: Մեր մոտից, բնականաբար, դոլար են տանում ու լարի ձեռք բերում, եթե գների թանկացում տեղի չունենա այնքանով, ինչքանով իրենց արժույթն է արժեզրկվում, դա ավելի նպաստավոր կլինի Հայաստանի համար՝ զուտ տուրիզմի առումով:

Իսկ ինչ վերաբերում է թանկացումներին՝ վատ ապրելուն, այդ առումով տնտեսական վիճակի վատացումը բացասաբար կազդի։ Գլոբալ առումով չի կարող այնպես լինել, որ Վրաստանում իրավիճակը վատթարանա, իսկ Հայաստանում ամեն ինչ նորմալ լինի։ Եթե հարեւանիդ գործերը լավ չեն, ապա քո գործերը դրանից չեն կարող լավանալ: Իրար փոխկապակցված տնտեսություններ ունենք՝ մեր տնտեսության վրա բոլոր դեպքերում լինելու է բացասական ազդեցություն», - ասել է տնտեսագետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ