Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մի քանի օր առաջ Հիմնադիր խորհրդարանը իր «100-ամյակն՝ առանց ռեժիմի» ակցիան ցանկանում էր անցկացնել Գյումրիում:

Բայց հանկարծ պարզվում է, որ Գյումրիի մատույցներում եւ բուն քաղաքում կան ինչ-որ «գողականներ», «քրեականներ» եւ «թաղային հեղինակություններ», որոնք թույլ չեն տալիս քաղաքացիների այդ խմբի մուտքը Գյումրի: Հերիք չի՝ թույլ չեն տալիս, դեռ հարձակվում են լրագրողների վրա եւ արգելում են իրենց նկարահանել:

Բայց դա դեռ քիչ է: Ոստիկանությունը հայտարարում է, որ չի կարող ապահովել քաղաքացիների անվտանգությունը այդ խուժանի սադրանքների դեպքում: Ինչպե՞ս հասկանալ իրավապահների այս «բացատրությունը»: Իսկ ո՞ւմ անվտանգությունն է այդ դեպքերում պատրաստվում ապահովել ոստիկանությունը՝ գուցե «գողականների՞»:

Իսկ եթե ես ցանկանամ գնալ Գյումրի կամ Հայաստանի որեւէ այլ քաղաք, իմ անվտանգությունը երաշխավորվա՞ծ է, թե՞ ես պիտի հարցնեմ «քրեական տարրերի» թույլտվությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ