Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան «Ռոյթերս» գործակալությունը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Հայաստանը 500 միլիոն դոլարի եվրոբոնդ է տեղաբաշխել: Ավելի պարզ ասած՝ ՀՀ-ն եվրոբոնդերի միջոցով նոր՝ կես միլիարդ դոլարի արտաքին պարտք է վերցրել:

Ըստ գործակալության տեղեկությունների, նշված եվրոբոնդերի եկամտաբերությունը, այսինքն այդ նոր պարտքի տոկոսադրույքը, կազմել է 7.5 տոկոս տարեկան, իսկ մարման ժամկետը 10 տարի է: Այլ կերպ ասած 10 տարվա ընթացքում պետք է վերադարձնենք 875 միլիոն դոլար: Սա ամենաթանկ արտաքին պարտքն է, որ երբեւէ ներգրավում է ՀՀ կառավարությունը: Ուշագրավ է, որ երեկ կեսգիշերի դրությամբ ոչ ՀՀ ֆիննախը եւ ոչ էլ ՀՀ կենտրոնական բանկը դեռ պաշտոնապես չէին հայտարարել եվրոբոնդերի տեղաբաշխման մասին:

Եթե «Ռոյթերսի» տարածած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա մեր համապատասխան կառույցները նոր պարտքի մասին կիմանան լրատվական գործակալություննէ]րի հաղորդումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ