Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրես կուսակցության հրապարակած 2014 թվականի գործունեության հաշվետվության համաձայն՝ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ դրամարկղի մնացորդը եղել 100 հազար դրամ: 2014 թվականի ընթացքում անդամավճարները կազմել են 2 մլն 734 հազար 400 դրամ, ֆիզիկական անձանց նվիրատվությունները (մինչեւ 100 հազար դրամ կատարել են 18 անձինք) կազմել է 1 մլն 710 հազար դրամ:

Պետբյուջեից ՀԱԿ կուսակցությունը ստացել է 682 հազար 600 դրամ: ՀԱԿ-ի դրամական միջոցները 2014 թվականին ընդհանուր կազմել են 5 մլն 227 հազար դրամ: Այդ գումարից ՀԱԿ-ը 1 մլն 807 հազար 500 դրամ վճարել է կոմունալ վարձերի համար, 174 հազար դրամի հարկեր եւ տուրքեր է վճարել, 40 հազար դրամ կազմել են տրանսպորտային ծախսեր: Գրասենյակային ծախսերը, Եվրոպայի Լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության անդամավճարը եւ այլ ծախսերը կազմել են ընդհանուր 2 մլն 703 հազար 200 դրամ: Անցած տարվա վերջին ՀԱԿ-ի դրամարկղի մնացորդը կազմել է 502 հազար 300 դրամ: Ի դեպ, ՀԱԿ-ն ունի մեկ անշարժ գույք, որի հաշվեկշիռային արժեքը կազմում է 55 մլն 848 հազար 975 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ