Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«168 ժամ»-ը գրում է. «ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2015թ. հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է շուրջ 100 (հարյուր) անգամ։ 2014թ. հունվարին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել էր 16.5 միլիոն դոլար, իսկ 2015-ի հունվարին՝ ընդամենը 168.9 հազար դոլար։

Այս տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) զեկույցից, ԱՎԾ-ն էլ իր հերթին հիմնվել է մաքսային ծառայության թվերի վրա։

Թե՛ ԱՎԾ-ն, թե՛ Էկոնոմիկայի նախարարությունը, արտաքին առեւտրի այս տարվա ցուցանիշների մասին խոսելիս՝ շտապում են մեզ մխիթարել, թե արտաքին առեւտրի տվյալները դեռեւս ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, եւ հետագայում ենթակա են ճշգրտման։ Նույն բանը կրկնել են նաեւ փետրվարի ցուցանիշների առնչությամբ՝ անպատասխան թողնելով այն հարցը, թե ի՞նչ իմաստ ունի հրապարակել չճշգրտված ցուցանիշներ։

Ի դեպ, ըստ ՌԴ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվարին Հայաստանից Ռուսաստան ներմուծումը կազմել է 4.6 միլիոն դոլար։ Այսինքն՝ ռուսների ներկայացրած թիվը 27 անգամ մեծ է հայկական կողմի ներկայացրածից։

Եվ որ ամենակարեւորն է՝ ՌԴ վիճակագրական ծառայության զեկույցում նշված չէ, որ տվյալները թերի են։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ 4.6 միլիոն դոլարը ճիշտ թիվ է։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը պակասել է 3.5 անգամ։ Իհարկե, 3.5 անգամը պակաս տխուր է, քան 100 անգամը, բայց ամեն դեպքում՝ տխուր է։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ