Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ Սերժ Սարգսյանը բարձրացրեց Գագիկ Ծառուկյանի կողմից հարկերը չվճարելու հարցը, հանրապետական շրջանակներում սկսեցին խոսել, թե հերթը հասնելու է բոլորին: Մանավանդ հարկայինն սկսեց ստուգումներ անցկացնել նաեւ ՀՀԿ բիզնեսմենների կազմակերպություններում:

Անկախ հարկային պարտավորությունների եւ տուգանքների չափերից, օդում առկախված է մնում գլխավոր «ինչուն»՝ ի վերջո, ի՞նչը ստիպեց յուրայինների վրա եւս բանեցնել հարկային մահակը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խուսափեց հարցին հստակ անդրադառնալ. «Չգիտեմ ինչ հերթականություն եք նշում, բայց էդ հաջորդականությունը չկա, պարզապես բոլորը պիտի հարկային դաշտում լինեն հավասար, եւ ստուգումները լինեն հավասարապես»:

Իսկ ինչո՞ւ մինչ օրս հավասարության ծիրում չէին Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Միհրան Պողոսյանի, Սաշիկ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի եւ այլ բարձրաստիճանների բիզնեսները: Բաղդասարյանը հորդորեց թվարկել դրանք, որպեսզի կարողանա պատասխանել՝ արդյոք ստուգում կատարվե՞լ է, թե ոչ, հակառակ դեպքում՝ չի մեկնաբանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ