Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցն ամբողջությամբ գնելու մասին լուրերը կարծես հաստատվում են: Դեռ նախորդ շաբաթ նման տեղեկություններ ստանալուց հետո մենք խնդրել էինք 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին մեկնաբանել դրանք: Վերջինս նշել էր, որ միայն շաբաթվա սկզբին կկարողանա պատասխանել մեր հարցին, եւ ահա երեկ մեր հարցին ի պատասխան, Վիկտոր Սողոմոնյանը նշեց հետեւյալը. «Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը նման հետաքրքրություն ունի եւ բանակցություններ է վարում հյուրանոցի հետ կապված»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նրա գրասենյակի ղեկավարից տեղեկացանք, որ նա արդեն Երեւանում է:

Անդրադառնալով նախորդ շաբաթ կայացած Վարչապետների ակումբի առաջին հանդիպմանը, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ պարոն Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել ակումբի աշխատանքներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ