Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի համար այս տարին այնքան էլ «բարենպաստ» չէ, քանի որ ՎՊ նախագահը սուսիկ-փուսիկ որոշել էր աննկատ մնալ պատգամավորների ու հանրության աչքից ու չներկայացնել 2013-ի հաշվետվությունը:

Ըստ 2014 թվականի հայտարարագրի՝ Իշխան Զաքարյանի դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 18 մլն դրամ, 3500 եվրո եւ 14 հազար դոլար: Աշխատանքի վարձատրությունց եւ դրան հավասարեցված այլ վճարումներից ստացվող եկամուտը հարկային տարում կազմել է 9.513.108 դրամ:

2013-ի հայտարարագրի համեմատ՝ 2014-ի ՎՊ նախագահի հայտարարագիրը մի փոքր լավատեսական է՝ եկամուտների մի փոքր ավելացում՝ դոլարով եւ եվրոյով:

Իշխան Զաքարյանի կնոջ՝ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի դրամական միջոցները համեմատաբար համեստ են՝ 1,6 մլն դրամ, 1100 եվրո եւ 12,5 հազար դոլար:

Իշխան Զաքարյանի հայտարարագիրը, սակայն մի «թերություն» ունի: Պարոն Զաքարյանը, հավանաբար, մոռացել է «բարերարների» շնորհիվ կառուցվող իր առանձնատունն ու «համեստորեն» այն հայտարարագրում չի ներկայացրել: Հավանաբար Իշխան Զաքարյանը չի ցանկանում հասարակությանը տեղեկացնել իրեն աջակցող ներդրողների անունները՝ նրանց անցավ գլուխը ցավի տակ չդնելու եւ իր նման այլ «կարիքավորներին» այդ «բարի» ներդրողներից հեռու պահելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ