Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայում՝ ամերիկյան Ատլանտյան խորհուրդ (Atlantic Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզայի հետ:

«Հայաստանը բավականին բարդ իրավիճակում է։ Երբ ես դեռեւս ԱՄՆ կառավարությունում էի աշխատում եւ պատասխանատու էի Հարավկովկասյան երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների համար, բազում այցելություններ էի կատարում Հայաստան` ոչ որպես ՄԽ համանախագահ, այլ` որպես ամերիկացի պաշտոնյա։

Ամեն անգամ, երբ ես գալիս էի, մեծ ջանքեր էի ներդնում ՀՀ կառավարության իմ հայաստանյան գործընկերներին համոզելու համար` չդառնալ այդքան կախյալ Ռուսաստանից էներգետիկ ոլորտում, եւ այլ ոլորտներում`եւս, բայց հիմնականում` էներգետիկ։ Ռուսաստանը չափազանց փորձառու էր Հայաստանին բավականին դժվարին կախվածության մեջ գցելու հարցում։ Լավ կլիներ, որ Հայաստանը չաներ այն, ինչ արդեն արել է` դառնալով այդքան կախյալ Ռուսաստանից»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրազյան` անդրադառնալով ՀՀ անվտանգության խնդիրներին։

Նրա համոզմամբ` Հայաստանի անվտանգության խնդիրները եւ կախվածությունը Ռուսաստանից կմեղմվեն Հայաստանի ապաշրջափակման դեպքում։ Իսկ այդ հարցում, ըստ Բրայզայի, ԱՄՆ նախագահը կարող է իր ակտիվ դերակատարությունն ունենալ` հստակ դիրքորոշում հայտնելով ԼՂ հակամարտության վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ