Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ–ի համար ծանր օրեր են սկսվել: Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ կենսակերպի համար մտահոգվելու փոխարեն իշխող կուսակցությունը նոր թափով ձեռնամուխ է եղել Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ձեւական կողմը ապահովելու գործընթացին:

«ՉԻ» տեղեկություններով՝ վաղը Հայոց ցեղասպանության տուն-թանգարան են այցելելու ՀՀԿ կանանց խորհրդի 3000 հանրապետական կանայք: Այնտեղ ՀՀԿ-ական փափկասուն տիկնայք հանդես են գալու կոչ-հայտարարությամբ:

«ՉԻ» տեղեկություններով՝ նրանց հրահանգված է ներկայանալ բացառապես սեւ գույնի հագուստներով: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ հավաքի մասնակիցներին խստորեն ներկա–բացակա են անելու՝ բացակաների վարքը հետագայում քննարկելու խստիվ որոշումով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ