Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Դրամի արժեզրկում պետք չէ, մի մոռացեք, որ մեծ մասամբ ապրանքները ոչ թե արտահանում, այլ ներկրում ենք, դուք պատկերացրեք՝ սկսած շաքարից, ցորենից, ամեն ինչ ահավոր թանկանալու է, կատաստրոֆա է լինելու»,-մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը՝ հավելելով, որչի կիսում այն գործարարների տեսակետը, որ դոլարը պետք է լինի 700-800 դրամ, որպեսզի արտահանումը խթանվի, ապրանքներն արտահանելիս մրցունակ լինեն, եւ հայաստանի տնտեսությունն էլ որոշակի առումով կայունանա:

Րաֆֆի Մխչյանը բացատրեց, որ գործարարներն արտահանելիս խնդրի առջեւ են կանգնում ոչ թե դրամի, այլ արժեզրկված ռուբլու պատճառով, քանի որ մինչեւ ռուբլու տապալումն ունեին ռուբլով պայմանավորվածություններ, բայց ԵՏՄ մտնելուց հետո «հետռուբլային» առեւտուր տեղի չի ունենում:

«Հայ գործարարները փորձում են իրենց ապրանքը դոլարով առաջարկել մեր գործընկերներին՝ ձեռնտու չի լինում, որովհետեւ ինքնին ռուբլին այսօր շատ էժան է, դրամի խնդիրը չէ, այլ ռուբլու, իրենց ինֆլյացիայի պատճառով չեն կարողանում դոլարով գնել եւ տեղավորել իրենց գնային սահմանների մեջ»,-մանրամասնեց Մխչյանը:

«Այսօր Ռուսաստանից շատ ենք տառապում, մեր դժբախտությունը գալիս է ՌԴ-ից ահավոր կախվածությունից, պետք է նոր շուկաներ փնտրենք, այլընտրանք»,-ընդգծեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ