Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը՝ կասկած չունենալով որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այլեւս չի համարձակվի իր դեմ դուրս գալ, նրան է վստահել Աբովյանի քաղաքապետի ընտրության հարցը։ Իսկ թեկնածուն էլ պիտի այնպիսին լինի, որ կարողանա Աբովյանը ղեկավարել այնպես, որ դրանից ո՛չ Գ. Ծառուկյանի ապաքաղաքական կյանքը տուժի եւ ոչ էլ Ս. Սարգսյանի քաղաքականությունը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը որոշել է այդ պաշտոնում առաջադրել ԱԺ-ում իր օգնական Վահագն Գեւորգյանին: Ըստ տեղեկությունների՝ Ծառուկյանն առաջիկայում պետք է հանդիպի Ս. Սարգսյանի հետ՝ այս խնդրի հետ կապված իր որոշումը նրան ներկայացնելու համար:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ Գ. Ծառուկյանը գնել է Հայաստանում «BMW»-ի ներկայացուցչությունը, որը մինչեւ վերջերս պատկանում էր «Հայրապետյան եղբայրներ» ՓԲ ընկերությանը: Սա եւս վկայում է այն մասին, որ Ս.  Սարգսյանը ապաքաղաքական Ծառուկյանին վերադարձրել է նրա «ազատությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ