Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարվելիք համաներումը կարծես հետաձգվում է: Մեզ տեղեկություններ են հասել, որ իշխանությունները մտադիր են համաներումը տեղափոխել մայիս:

Նախապես ծրագրված էր համաներումը հայտարարել մինչեւ ապրիլի 24-ը, բայց «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունը խախտել է բոլոր խաղաքարտերը: Մինչեւ ապրիլի 24-ը համաներում հայտարարելու դեպքում դա կազդի նաեւ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների վրա, ինչը, բնականաբար, իշխանությունների սրտով չէ, նրանք ՀԽ անդամներին ձերբակալել են, որպեսզի վերջիններս «չփչացնեն» ապրիլի 24-ը:

Այժմ մեր աղբյուրները վստահեցնում են, որ համաներումը կլինի մայիսի սկզբին: Այս տեղեկատվությունը, սակայն, որեւէ կերպ հնարավոր չէ պարզել իրավասու մարմիններից, նախագահական նստավայրում եւ արդարադատության նախարարությունում նման դեպքերում շարունակ կրկնում են. «Կլինի՝ կիմանաք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ