Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ռիգայում կայանալիք գագաթաժողովից հիմնական քաղաքական թիրախը պետք է լինի պաշարներ հավաքելը, կոնսոլիդացիան եւ ԱլԳ ապագան: Դա հեշտ հանդիպում չի լինելու, քանի որ Ռուսաստանը զգում է, որ ԱլԳ երկրներն իր ռազմավարական հետաքրքրությունների մասն են կազմում: Եւ ոչ միայն դա: Ռուսաստանն առճակատման քաղաքականություն է սկսել Արեւմուտքի դեմ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ամենալուրջ անվտանգության խնդիրներն են առաջացել»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է Մարշալ հիմնադրամի Անդրատլանտյան ավագ փորձագետ, 1991-92 թվականներին Սլովակիայի արտգործնախարար, արեւմտյան հեղինակավոր վերլուծաբան Պավոլ Դեմեշը:

«ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցել կարող է շատ տարբեր մակարդակներում»,-ասել է նա`անդրադառնալով ԵՄ-ՀՀ հարաբերությունների ապագային ԵՄ Հարեւանության քաղաքականության վերանայման դեպքում:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն բավականին անսպասելի բարդ եւ անկանխատեսելի հարեւանություն ունի: Ըստ դիվանագետի` խոսքը եւ՛ հարավային, եւ՛ արեւելյան հարեւանության մասին է:

Դեմեշի հավաստիացմամբ` ԵՄ նոր ղեկավարության համար, որն իր դիրքորոշումները հստակեցրեց նախորդ տարվա վերջին, հատկապես Արեւելյան Եվրոպան գլխավոր առաջնահերթությունն է նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով, որը ողջ մայրցամաքի կայունության եւ խաղաղության համար հեռուն գնացող հետեւանքներ կարող է ունենալ:

«Արեւելյան գործընկերության վեց երկրներն աշխարհաքաղաքական բախման առարկա են դարձել` միեւնույն ժամանակ այս երկրներից մի քանիսն ավելի մոտ են ԵՄ-ին, իսկ մյուսները` Ռուսաստանի կողմից կառավարվող Եվրասիական տնտեսական միությանը: Եթե Հայաստանը միանար ԵՏՄ-ին նույնիսկ անցյալ աշնանը, ապա ԵՄ-ն, միեւնույն է՝ չի պատրաստվում հրաժարվել երկրից: Հայաստանի դեպքում տարբեր հնարավորություններ կան ԵՄ երկրների հետ համագործակցության տեսանկյունից՝ եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական, եւ՛ մարդկային շփումների ոլորտում»,- ասել է Դեմեշը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ