Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆեյսբուքում շաբաթներ առաջ մի նախաձեռնություն էր բացվել, որի անդամները խնդրում էին երաժիշտ Արթուր Մեսչյանին, ով խորհրդային տարիներին գրեթե արգելված երգեր էր գրում եւ կատարում, հանդես գալ մենահամերգով:

Երիտասարդները, որոնց թվում էր նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, բաց նամակ էին հղել նրան եւ ստորագրահավաք կազմակերպել: Օրեր առաջ 7 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբին երաժիշտն ընդունել է իր գրասենյակում: «Շատ ջերմ ընդունեց, պատմեցինք, թե ինչու ենք ուզում, որ մենահամերգով հանդես գա: Շատ մտերմիկ, ընկերական զրույց ունեցանք: Մեզ համար չերգեց ու մեզ ցավալի լուր ասաց, որ մենահամերգ տալ չի կարող, բայց այս հանդիպումից շատ տպավորված ենք, ու այն մեզ համար մեծ դաս էր»,- պատմեցին մեզ նրանք:

Ի դեպ, Մեսչյանը երիտասարդներին խնդրել է չբարձրաձայնել իրենց հանդիպման մասին, եւ նրանք մեզ խնդրում էին չգրել, թեեւ անհասկանալի է, թե ինչու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ