Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Աբովյան քաղաքի ոստիկանները զինաթափել են Գագիկ Ծառուկյանի ավագ որդու՝ Նվեր Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբորորդու՝ Մովսես Մանուկյանի թիկնապահներին ու նրանց՝ իրենց «շեֆերի» հետ բերման ենթարկել Ոստիկանության Աբովյանի բաժին: Պատճառը թերևս եղել է թիկնապահներով շրջելը, որի դեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար արշավ է սկսում: Որոշակի ժամանակ պահելուց հետո, սակայն, երիտասարդները ազատ են արձակվել:

Ի պատասխան մեր պարզաբանող հարցի՝ ոստիկանությունից հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ նման դեպք չի գրանցվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ