Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը երեկ «Ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը մտադիր է մասնակցել Աբովյանին քաղաքապետի արտահերթ ընտրություններին:

«Այո, ես առաջադրվելու եմ քաղաքապետի ընտրություններում, որովհետեւ ծնվել եմ Աբովյան քաղաքում եւ ուզում եմ իմ մնացյալ կյանքը եւս ծառայել իմ քաղաքին ու ժողովրդին»,-ասաց Իսրայելյանը:

Նշենք, որ Կ. Իսրայելյանը Աբովյանի քաղաքապետ է եղել 1999-2008 թթ, եւ այդ պաշտոնում նրան փոխարինել է Կարապետ Գուլոյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այն ժամանակ, երբ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանն էր առաջադրվել, ինքը չառաջադրեց իր թեկնածությունը եւ կամավոր զիջեց քաղաքապետի պաշտոնը, Իսրայելյանն ասաց. «Այն ժամանակ զիջել եմ երիտասարդներին, մեծ մարդ եմ, տանը նստել եմ, նայել եմ, թե ինչպես են կառավարում: Տեսնում եմ, որ երիտասարդները այնքան էլ լավ չեն կառավարում, որովհետեւ ես սովորական քաղաքապետ չեմ եղել, ես 10 տարի փղի նման եմ քաղաքապետ եղել»:

Չնայած Իսրայելյանի բոլոր հավաստիացումներին, որ նա կապ չունի ԲՀԿ նախկին նախագահի հետ եւ առաջադրվելու որոշումն էլ կայացրել է ինքնուրույն, նա լինելու է մեկն այն թեկնածուներից, որը փորձելու է խոչընդոտել Ծառուկյանի հիմնական մրցակից Արթուր Հարությունյանի (Պալաչ) ընտրությանը: Ծառուկյանի համար ընդունելի է քաղաքապետի ցանկացած թեկնածում, միայն թե ոչ Հարությունյանը, եւ նա այժմ թեկնածուների ընտրության փուլում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ