Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական զինուժը այս օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է իրականացնում: Մի քանի օր առաջ մեր թղթակիցը արձանագրել է, որ հայ-ադրբեջանական շփման գծի Երասխ-Սադարակ հատվածում հակառակորդի բուլդոզերը հողի բարձր պատնեշներ է կառուցում անմիջապես սեփական խրամատների երկայնքով:

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանից մեզ հասած տեղեկությունների համաձայն, նմանատիպ աշխատանքներ են ընթանում նաեւ Կայան-Ղազախ հատվածում, եւ ինչպես Երասխում, այնպես էլ այս դեպքում, հայկական կողմում լսելի է հակառակորդի ծանր տեխնիկայի շարժիչի ձայնը: Երեկ էլ Ֆեյսբուքում գրառումներ են հայտնվել այն մասին, որ ադրբեջանցիները ամրացնում են նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի հետ իրենց սահմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ