Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւան գարեջուր» ՓԲԸ, որը հայտնի է իր «Կիլիկիա» ապրանքանիշով, այս տարվա ընթացքում չի դադարել Ռուսաստան գարեջուր արտահանել, ինչի արդյունքում մեծ վնասներ է կրում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է «Երեւանի գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Հայրյանը: Վերջինս իրենց քայլը պատճառաբանել է ռուսական շուկան չկորցնելու նպատակով: Այսինքն՝ եթե դադարեն արտահանել, ապա ռուսական շուկայի կարգավորվելուց հետո այնտեղ վերադառնալը կդառնա դժվար եւ ծախսատար:

Ըստ Արմեն Հայրյանի՝ դեռեւս անցած տարվանից իրենց ընկերության արտահանման ծավալները նվազել են, 2013 թվականի հետ համեմատած, մոտ 25 տոկոսով: Ի դեպ, «Երեւան գարեջուր» ՓԲԸ-ի փոխտնօրենի խոսքով՝ ներքին շուկայում եւս սպառման ծավալներն առաջվանը չեն: «Այստեղ էլ կապված է ազգաբնակչության սոցիալական վիճակի հետ, մասնավորապես, մարդկանց գնողունակությունն ընկել է: Սա եւս ազդում է արտադրանքի վաճառքի ծավալների վրա»,-ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ