Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծ եղեռնի 100-ամյակը ԱՄՆ-ում նշելու են ողջ երկրով` ամբողջ ամսվա ընթացքում: Միջոցառումներ են անելու Բոստոնում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում: Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի միջոցառումներին եւ բողոքի ցույցին կմասնակցեն տասնյակ հազարավոր հայեր: Նյու Յորքի թուրքական հյուպատոսության առջեւ կկազմակերպվի բողոքի ակցիա: Նույն օրը ՄԱԿ-ում՝ հուշ-երեկո:

Ապրիլի 26-ին տեղի է ունենալու Նյու Յորքի ամենամեծ միջոցառումը. առավոտյան Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի հայերը հավաքվելու են Մանհեթենի Սբ. Վարդան եկեղեցում՝ պատարագի, կեսօրից հետո էլ՝ Նյու Յորքի սրտում՝ Թայմզ Սքուերում, որն ամբողջապես փակվելու է միջոցառման համար: Իսկ Վաշինգտոնում մայիսի 7-9-ը կայանալիք միջոցառումներին էլ մասնակցելու է Սերժ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ