Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստանում արտագաղթը հետեւողականորեն շարունակվում է, այն էլ՝ մեծ տեմպերով: Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ից արտագաղթել է 27 հազար 114 ՀՀ քաղաքացի: ԱՎԾ տվյալների համաձայն, Հայաստանի մեկնել է 291 հազար 625 ՀՀ քաղաքացի եւ վերադարձել 264 հազար 511-ը: Նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստանից հեռացած եւ չվերադարձած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը 28 հազար 447 էր:

Նկատենք, որ ժողովրդագրական առումով իրավիճակը բավականին մտահոգիչ է. նվազել է նաեւ այս տարի ծնվածների թիվը՝ 2 տոկոսով: 2015 թվականին ծնվել է 9 հազար 452 երեխա, իսկ նախորդ տարի ծնունդների թիվը 9 հազար 637 էր:

Ի դեպ, պաշտոնական վիճակագրության համաձայն, նվազել է նաեւ Հայաստանի մշտական բնակչության թիվը. 2014 թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում մշտական բնակիչների թիվը կազմել է 3 մլն 12,4 հազար, իսկ այս տարի այն դարձել է 3 մլն 6,8 հազար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ