Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրապահ կամավորական միությունում նախապատրաստվում են առաջիկա տոնին: Գեներալ Մանվելը ծանր հիվանդությունը հաղթահարելուց հետո որոշել է Երկրապահի օրը՝ մայիսի 8-ը, մի այլ շուքով նշել, մի քանի ֆրոնտներով՝ ԵԿՄ-ից սկսել, Եռաբլուրում կանգառ անել եւ եզրափակել Էջմիածնի մայր տաճարում, որտեղ օրվա խորհրդով պատարագ կմատուցվի:

Օրվա միջոցառումը, անշուշտ, լինելու է ԵԿՄ գրասենյակի բակում խաչքարերի պուրակի բացման արարողությունը: Փաստորեն, եկեղեցի կառուցելն ու խաչքարեր տեղադրելը մոդայիկ է դարձել: Հրավիրվելու են նաեւ բոլոր նվիրյալ երկրապահները, թերեւս կբացակայի գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը, ով այդ օրը Մոսկվայում կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ