Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Երեկ արդարադատության նախարարության երթակայությամբ գործող քրեակատարողական վարչությունում խուճապային տրամադրություն էր: Կալանավորներից մեկի կինը ամբողջ վարչության աշխատանքը 15 րոպեով «խաթարել» էր, սենյակներից աշխատակիցները դուրս էին «թափվել»՝ դիտելու, թե ինչ է կատարվում:

Շենքով մեկ բարձր գոռում էր միջին տարիքի քաղաքացին՝ բաժիններից մեկի ղեկավարին վիրավորելով ու մեղադրելով 10 հազար դոլարի կաշառք պահանջելու մեջ:

Գաղտնիք չէ, որ կալանավայրերում բավականին «կլորիկ» գուրմարներ են պտտվում: Հավանաբար, ՔԿՀ բաժնի պետերից մեկը որոշել էր ինքն էլ օգտվել, բայց կնոջ բարձրացրած աղմուկից հետո դժվար թե համարձակվի այդ մասին նորից մտածել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ