Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի՝ Արարատի մարզի նկատմամբ հավակնությունները որդուն Արտաշատի քաղաքապետ կարգելով չեն սահմանափակվում: Մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը հիմիկվանից «հարթում» է որդու՝ դեպի մարզպետ տանող ճանապարհը:

Մենք 2 ամիս առաջ էինք գրել, որ Հովիկ Աբրահամյանն Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին զգուշացրել է, որ նրան 2 տարի անց փոխարինելու է իր որդին, սակայն մարզպետարանի մեր աղբյուրները պնդում են, որ մարզպետի օրերն արդեն հաշված են, քանի որ վարչապետը մտադիր է այդ աթոռը հանձնել իր հովանավորյալ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանին, որը հայտնի է խարդավանքներ հյուսելու «շնորհքով»:

Վերջինս մարզում կձեւավորի «համապատասխան» մթնոլորտ, որ Արգամ Հովիկիչը հետո դժվարություններ չունենա: Ի դեպ, Մարգարյանն աշխատակազմի ղեկավար է եղել դեռեւս 2006-ից, սակայն Արամայիս Գրիգորյանի օրոք հեռացվել է, ապա՝ Ռուբիկ Աբրահամյանի ժամանակ, վերականգնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ