Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), որը մոտ մեկ տարի առաջ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ հրաժարվեց պատգամավորի մանդատից եւ մեկնեց արտերկիր՝ բուժվելու, վերադարձել է: Ավելին՝ Հայաստանում նա՝ որպես ԲՀԿ-ական, սկսել է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել:

Գրիգոր Գրիգորյանի կուսակցական գործունեության վերաբերյալ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Գրիգոր Գրիգորյանը ինչպես եղել է ԲՀԿ անդամ, ինչպես եղել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, այնպես էլ շարունակում է մնալ: Նա Վեդիի մեր կառույցի պատասխանատուներից է: Ավելին՝ մեր ամենաակտիվ կուսակցականներից է»:

Ի դեպ, ժամանակին լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գրիգորյանը իրականում մանդատը վայր է դրել, քանի որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նրան նեղացրել է՝ նրա առջեւ ինչ-ինչ պահանջներ դնելով իսկ վատառոջությունն ընդամենը եղել է քողարկող պատրվակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ