Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե էլեկտրաէներգիայի հարցերով, ի տարբերություն գազային ոլորտի, ԱԺ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվում ոչ միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն ցանկանում որոշակի հարվածի տակ դնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, քանզի հայոց կառավարությունը ժամանակին երաշխավոր է կանգնել ԲԷՑ-երի վերցրած 220 միլիոն դոլարի պարտքին, ՀՅԴ-ն էլ պատրաստվում է կոալիցիա մտնելու, այլ որ հանձնաժողով ստեղծելու դեպքում խնդրի արծարծումն անչափ կերկարի, իսկ իշխանության ու երկրի դուռն արդեն իսկ «թակում» են սահմանադրական փոփոխությունները։

Այն է` իշխանությունները փորձում են արագ մեջտեղից հանել այդ հարցը, մոռացնել այն ու անցնել հաջորդ ռանդեւուին` սահմանադրական քննարկումներին:

Ասել է` խիստ են շտապում էլէներգիայի հարցում, որպեսզի բունտ-բողոքը լինի, լռի, իրենք անցնեն հաջորդ էտապին` սահմանադրական հանրաքվեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ