Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության նոր դեպք է բացահայտվել: Կոմբինատի աշխատակիցներից մեկը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելով 3 մլն դրամի դիզվառելիք գողանալու մեջ: Սակայն այս դեպքը, նույն այդ գործարանից դիզվառելիքի գողության նախորդ պատմությունների համեմատ, որոնց «Ժողովուրդն» անդրադարձել է, մեղմ ասած, մանկական զբաղմունք կարելի է համարել:

Բայց ուշագրավն այն է, որ 3 միլիոնի դիզվառելիքի գողությունը նույն ՔԿ-ն կարողանում է բացահայտել, իսկ տարիներ շարունակ ամսական մոտ 300 հազար դոլարի դիզվառելիքի գողությունը մի քանի ամիս քննում են, այնուհետեւ գործի նախաքննությունը կասեցնում: Իսկ բացատրությունը շատ պարզ է՝ այս 3 մլն-ի դեպքում ընդամենը անհրաժեշտ է եղել, կոմբինատի աշխատակցին մեղադրելով, գործը համարել բացահայտված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ