Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություններ են տարածվել, որ Աբովյանի ԵԿՄ խորհուրդը սատարում է Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գեւորգյանին: Սակայն խորհրդի անդամ Պարգեւ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը:

«Մենք դեմ ենք նման հայտարարությանը, Աբովյանի ԵԿՄ խորհուրդը նիստ է արել, եւ քանի որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ասել է, որ ԵԿՄ-ն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ եւ ազատ է ընտրության հարցում, մենք որոշել ենք սատարել Արթուր Հարությունյանին, ով միշտ կանգնած է եղել ԵԿՄ-ի կողքին, եւ բացի այդ, ինչպես կարող է ԵԿՄ-ն պաշտպանել Ծառուկյանի եւ Ռուբեն Գեւորգյանի թեկնածուին, ով որոշել էր փլուզել ԵԿՄ կառույցը»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջինս ընդգծեց, որ իր այս հայտարարության ներքո ստորագրում են ԵԿՄ խորհրդի անդամներ Մաթեւոսյան Գագիկը, Մանուկյան Ջիվանը, Անտինյան Էդիկը, Կամո Գրիգորյանը:

Ջիվան Մանուկյանը եւս մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրելու է Արթուր Հարությունյանին, քանի որ վերջինս իր ազգականն է, իսկ Էդիկ Անտինյանը ընդգծեց, որ թեեւ ներկա չի եղել խորհրդի նիստին, բայց միանում է ընկերներին՝ սատարելու է Ա. Հարությունյանի թեկնածությունը:

ԵԿՄ Աբովյանի տարածքային կառույցը կարծես թե տրոհվել է երկու մասի, քանի որ խորհուրդը թեկնածուների հարցում չունի միասնական մոտեցում:

Նշենք, որ ավելի վաղ տարածվեց հաղորդագրություն, ըստ որի՝ Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային խորհուրդը 2015թ.-ի մայիսի 25-ի նիստ է հրավիրել, քննարկելով Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում առաջադրման հայտ ներկայացրած թեկնածուներին զորակցության հարցը, որտեղ որոշվել է, որ 2015թ.-ի հունիսի 7-ին Աբովյանում կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրություններում պաշտպանել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Վահագն Ժիրայրի Գեւորգյանի թեկնածությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ