Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Արդեն քանի ամիս է Երեւանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող հայտնի «Անի» հյուրանոցը վերավաճառվել է: Նախկին սեփականատերերն էին ամերիկահայ գործարար, «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Վահե Յաղուբյանը եւ այլք: Հյուրանոցի նոր սեփականատերը պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ընկերության բաժնետեր եւ գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանն է:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ եւ ֆերոմոլիբդենի, ինչպես նաեւ՝ մաքուր մոլիբդենի արտադրությամբ զբաղվող այդ ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը` 51%-ը, պատկանում է ընկերության հիմնական հաճախորդ «Քրոնիմեդ» ընկերությանը, իսկ մնացած մասը ընկերության տնօրեն Գենիկ Կարապետյանին (38.2%) եւ կոլեկտիվին:

Ի դեպ, դեռեւս անցյալ տարի ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ երկարատեւ ժամանակ պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ՓԲԸ-ում ֆինանսական հակասություններ էին ծագել ընկերության բաժնետերերից երկուսի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանի եւ Գենիկ Կարապետյանի միջեւ: «Անի» հյուրանոցը, ըստ լուրերի, Գ. Կարապետյանը ձեռք է բերել վաճառելով իր բաժնեմասը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ