Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի հայտարարագրել որեւէ շարժական կամ անշարժ գույք, միայն ներկայացրել է, որ աշխատավարձ է ստանում: «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան՝ նախարարն ասաց. «Չունեմ»:

Մեր հարթին՝ բա որտե՞ղ եք ապրում, ինչպե՞ս եք առանց մեքենայի երթեւեկում, նա պատասխանեց. «Ես ինչ ամուսնացել եմ, ապրում եմ ամուսնուս տանը: Հայկական ադաթով հարս եմ գնացել ամուսնուս տուն: Ընդհանրապես մեր ընտանիքը մասնավոր մեքենա չունի»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Ձեր պաշտոնավարումից ի վեր Ձեր դրամական միջոցները գրեթե չեն ավելացել, ոչ մի փոփոխություն չկա, նախարարը պատասխանեց. «Ես բինզես չունեմ, ինկա՝ էդ ա: Կողմնակի եկամուտ չունեմ: Ես ունեմ ընտանիք, որը միշտ ինձ ամեն ինչում սատարում է, որդիներ ունեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ