Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ես կողմ եմ 100 տոկոսանոց պատասխանատվության տեսությանը, ըստ որի՝ եթե, ասենք, որեւէ ընկերություն որեւէ նախագիծ է իրականացնում, այս նախագծի համար 100 տոկոսով պատասխանատու են ընկերության բոլոր աշխատակիցները՝ ղեկավարից սկսած վարորդով եւ հավաքարարով վերջացրած:

Պետությունը նույնպես «նախագիծ» է: Այն, որ Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին եւ մի շարք այլ բարեկամներ ազատազրկման վայրերում չեն, դրա համար 100 տոկոսով պատասխանատու է Գեւորգ Կոստանյանը: Բայց նույն չափով պատասխանատու եմ նաեւ ես, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր մնացած քաղաքացիները: Որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնում են, մեղավոր են Բիբինը, Նազարյանը, կառավարությունը, էլի ինչ-որ մարդիկ: Բայց պատասխանատուների ցուցակից ես Բիբինին հանում եմ, որովհետեւ նա մեր պետության հետ կապ չունի: Իսկ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը պատասխանատու է այդ նոր սակագնի համար:

 Հասկանում եմ, որ դա ընկալելի չէ ոչ միայն թվաբանորեն, այլեւ հոգեբանորեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ