Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են հայտնի դառնում նախորդ օրը Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից: Ըստ մեր աղբյուրների` բոլորին հետաքրքրել է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հարցը. ո՞վ է այն լինելու: Հարցին սպառիչ պատասխան չի տրվել, ասվել է` պետք է գլխավոր շտաբը որոշի: Այսինքն` նոր Սահմանադրությամբ ընդլայնվում են Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները, ինչն էլ հասկանալի է դարձրել Ղարաբաղից Մովսես Հակոբյանի «տարհանումը»: Երբ ասվել է, որ «ընտրիչների» ինստիտուտը կազմված է լինելու ինչպես մարզային, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչներից, հանդիպման մասնակից Խաչատուր Քոքոբելյանն ընդվզել է:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն ու փորձագետն ասել են` դեռ վերջնական չէ, որոշված չէ անգամ, թե կառավարման որ մոդելն է նախընտրվելու` կիսանախագահակա՞ն` ուժեղացված պառլամենտով եւ վարչապետով, թե՞ խորհրդարանական` «անգլիական թագուհի»-նախագահով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ