Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 17-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված դատախազները նման քայլի են դիմել աշխատավարձի ցածր լինելու պատճառով: Հիշեցնենք, որ Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արտակ Քալաշյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ էմիլ Հարությոմյյանը իրենց դիմումի համաձայն ազատվեցին պաշտոնից:

Մեզ հայտնի դարձավ որ չի բացառվում՝ նրանք ընտանիքներով արտագաղթեն ՀՀ-ից: Տեղեկացնենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝նշված դատախազների աշխատավարձը, առանց պահումների եւ հավելավճարների, կազմում 1297 հզ. 630 դրամ, բայց առձեռն նրանք ստանում են 210 հզ. 675 դրամ: Ամեն տարվա ստաժի համար նրանց աշխատավարձը 2 տոկոսի չափով ավելանում է Իսկ եթե դասային աստիճան ունեն, հավելավճար կստանան: Ստացվում է, որ երիտասարդ եւ ստաժ չունեցող նոր կադրի համար դատախազի պաշտոնը այնքան էլ գրավիչ չէ, եթե նա ի սկզբանե չի որոշել կաշառակերությամբ զբաղվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ