Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում էր։ Նա ասաց, որ կմասնակցի նաեւ նստացույցին․ «Ես ունեմ այլ պարտականություններ, չեմ ասի՝ դեսպանների հետ է, թե ինչ է, նոր իմացա որոշման մասին, բայց անպայման բազմաթիվ անգամներ կայցելեմ, ինձ համար օտար չէ այս միջավայրը»։

Հետո բացեց փակագծերը, որ դեսպանների հետ ինչ-որ ծրագիր կա, բայց մանրամասներն առայժմ գաղտնի է պահում։ Իսկ պայմանավորվածությունները հիմնականում քաղաքական են, ՀԷՑ-ի խնդրին եւս անդրադարձ լինելու է։ Խոստացավ արդյունքների մասին տեղեկացնել եւ ասաց, որ նախաձեռնությունը դեսպաններինն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ