Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ին տեղի ունեցած Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո, քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, բացակայում է ՀՀ-ից:

Մեր տեղեկություններով՝ նրա բացակայությունը կարող է կապված լինել իր անվտանգության ապահովման հետ կապված մտահոգություններով: Բացի այդ, լուրջ ճնշման տակ են հայտնվել Հարությունյանին պատկանող բիզնես կառույցները, ինչը բնականաբար առանց իշխանությունների համաձայնության չէր կարող լինել:

Սա նշանակում է, որ իշխանությունը չի ցանկանում ներել Պալաչին ինքնագործունեության համար, այն բանի համար, որ չունենալով իշխանությունների աջակցությունը, պայքարեց Ծառուկյանի դրածո քաղաքապետի թեկնածուի հետ:

Հարությունյանն իր մտադրությունից հետ չկանգնեց անգամ այն ժամանակ, երբ նրան հեռացրին ՀՀԿ շարքերից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ