Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ ԱԺ նիստից հետո մի շարք պատգամավորներ խորհրդարանական միջանցքներում՝ մասնավոր զրույցներում, ամփոփում էին արտահերթ նիստը, իսկ ոմանք էլ ամփոփում էին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանի պահվածքը: ԲՀԿ-ական ավագ սերնդի պատգամավորները մասնավորապես նշում էին. «Թե ասա, Հրանտ, ասեցիր՝ դեպուտատ եմ, հերիք էր, էլ հայհոյելս ո՞րն ա», մեկ ուրիշն էլ ավելացրեց. «Ինձ էլ են ոստիկանները բռնում ճանապարհին, ջանով-ջիգյարով ասում եմ՝ սխալվել եմ, պատգամավոր եմ, անցնում-գնում ա»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար, Երեւան-Աբովյան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում կանգնեցրել են Toyota մակնիշի 098 QQ 11 համարանիշի ավտոմեքենան: Սակայն սա չէ ուշագրավ, այլ այն, որ մինչեւ ՃՈ աշխատակիցը կկազմեր արձանագրություն, ավտոմեքենայի միջից հայհոյանքների տեղատարափով դուրս է գալիս ոչ ավել, ոչ պակաս ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանը. «Էս յեքա տռասի վրա էլ ավտո չկար, դեպուտատին պիտի կանգնացնես, ակտ գրես, բեսամթ տղա ես դառել դու, արա…»:

Ապ պատգամավորը նույն ոճով շարունակել էր. «Քեզ դրել ես Հիսուս Քրիստոսի աշակերտի տեղը… անշնորհքավարի ակտ ես գրում դեպուտատի վրա»: Թերեւս հրապարակված տեսանյութից միայն այսքանն էր առանց հայհոյանքների, ինչը ներկայացրինք ձեր ուշադրությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ