Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ որոշվել է հուլիսի 2-ին կրկին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել, որի օրակարգում, մեր տեղեկություններով, ընդամենը մեկ հարց կա: Նիստը, ինչպես հայտնում են ԱԺ մեր աղբյուրները, փակ է լինելու:

Քննարկվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունը երկարաձգելու հարցը: Թե քանի՞ տարվա երկարաձգման մասին է խոսքը՝ մեզ չհաջողվեց ճշտել:

Հիշեցնենք, որ 102-րդ ռազմաբազայի գործունեության ժամկետը երկարաձգվել էր 2010 թվականին՝ 49 տարով: Այսինքն՝ սույն ռազմաբազայի գործունեությանը դեռ տասնյակ տարիներ կան, բայց, փաստորեն, հիմա նման հարց է օրակարգ մտել:

Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը խիստ հրահանգ է տվել, որ ՀՀԿ-ական պատգամավորները չբացակայեն այս փակ նիստից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ