Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունն այս անգամ բառի ամենաուղիղ իմաստով իրեն կոտորել, «հետապնդել» է ԵԽԽՎ պատգամավորներին, թույլ չի տվել վերջիններիս շնչել, հետեւել է նրանց ամեն մի շարժին, հերթապահել անգամ, ինչպես կասեր Վարդան Օսկանյանը, «ինքնաթիռի օկուպացիոն» տարածքների մոտ, որ հանկարծ քվեարկությունից «չթռնեն», անվերջ հիշեցրել, որ իրենք «տղամարդու» խոսք են տվել քվեարկելու:

Ամենահամառը եղել է Նաիրա Զոհրաբյանը, ումից առանց այն էլ ԵԽԽՎ-ցիք «վախենում» են, ամենակազմակերպվածը՝ Լեւոն Զուրաբյանը, ամենաջենթլմենները՝ Մհեր Շահգելդյանն ու Արմեն Ռուստամյանը, որոնք կարողացել են «մեկ դյուժին» կանանց բերել քվեարկության, մի խոսքով հայերը «վիզ» դրած բոլոր պատգամավորներին հասցրել են մինչեւ քվեարկության «դուռը»:

Իսկ ուշ երեկոյան, երբ Հերմինե Նաղդալյանը մի քանի այլ երկրների պատգամավորների հետ դուրս են եկել ԵԽԽՎ շենքից, պահակը հայավարի հարցրել է. «Մինչեւ հիմա վերեւում մարդ կա՞ր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ