Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը: ՌԴ վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած ոչ պաշտոնական այդ հանդիպման քննարկման թեման եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետագա ճակատագրի հարցը:

Ի դեպ, երեկ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը վերջինիս ծննդյան տարեդարձի առիթով հեռախոսազրույց են ունեցել, կրկին քննարկվել է ՀԷՑ-ի շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակը: Իսկ ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ ՌԴ իշխանությունները որոշել են ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին պաշտոնանկ անել. նա, հավանաբար, Մոսկվայից Երեւան այլեւս չի վերադառնա որպես տնօրեն: Բիբինի պաշտոնանկության մասին լուրի առնչությամբ ՀԷՑ-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ այն չի համապատասխանում իրականությանը, եւ որ իրենք երեկվա դրությամբ՝ մինչեւ ուշ երեկո, գլխավոր տնօրենի պաշտոնանկության մասին տեղեկություն չունեին»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ